National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.11.2022
Մի շարք համաձայնագրեր դրական եզրակացություն են ստացել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է նոյեմբերի 7-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նրա  խոսքով համաձայնագիրը ստորագրվել է  2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում: Համաձայնագրի ընդունումը բխում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի  կողմից դեռեւս 2016 թ. դեկտեմբերի 26-ին հաստատված աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Ըստ համաձայնագրի՝ կստեղծվեն  միասնական պայմաններ եւ պահանջներ  ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ: Նրա խոսքով համաձայնագրով նախատեսվում է, որ որեւէ երկիրի ռեեստրում ներառված կազմակերպությունները կարող են աուդիտորական ծառայություններ մատուցել ԵԱՏՄ ցանկացած երկրում, անկախ նրանից, թե որ երկրի ռեզիդենտ են: Միաժամանակ աուդիտի որակի հսկողությունը պետք է իրականացվի այն երկրի կողմից, որի տարածքում մատուցվել է աուդիտորական ծառայությունը: Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ՝ ՀՀ աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

««Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում: Աշոտ Մուրադյանը նշել է, որ համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրման ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը եւ օրինական շրջանառության ապահովմանը:   Համաձայնագրի հիմնական նպատակն է  Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման  համար Միությունում  նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերի եւ այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմների սահմանումը: Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրարկման պայմանները, կարգը, հետագծման օբյեկտների ապրանքների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային տեսակները, ապրանքների  փոխադրումների հետագծման մասնակիցների ազգային օպերատորների միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը:

Նրա խոսքով հետագծումն իրականացվելու է ազգային օպերատորների օգնությամբ:

««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը կնքվել եւ ստորագվել է 2021 թ. հուլիսի 20-ին: Փաստաթուղթը կնքվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը, լվացմանը ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով: Համաձայնագիրը կարգավորում է տեղեկատվության հարցման կարգը, հարցման ներկայացվող պահանջները, տեղեկությունների ներկայացման կարգը, հարցումը մերժելու հիմքերը: Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում ստացվող տեղեկացումը  պիտի լինի գաղտնի, եւ առանց այդ տեղեկատվության  տրամադրող մարմնի գրավոր համաձայնության՝ չի կարող օգտագործվել այլ նպատակով, քան այն նպատակները, որոնց համար այդ հարցումը ներկայացվել է: Համաձայնագրի համաձայն՝ անդամ պետությունները սահմանում են տեղեկատվության  բազա ստեղծելու եւ տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմին:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am